ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի ու­սում­նա­կան հաս­տա­տու­թ­յուն­նե­րը կանց­նեն հե­ռա­վար ու­սուց­ման

Սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի ու­սում­նա­կան հաս­տա­տու­թ­յուն­նե­րը կանց­նեն հե­ռա­վար ու­սուց­ման
29.09.2020 | 00:54

Հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ա­ռաջ­նա­հերթ հա­մա­րե­լով անվ­տան­գու­թյան պահ­պա­նու­մը, խոր­հր­դակ­ցե­լով տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հետ` ո­րոշ­վել է, որ սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը կանց­նեն հե­ռա­վար ու­սուց­ման։ Այս մա­սին հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը։ Նշ­ված է նաև, որ մյուս ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում կր­թա­կան գոր­ծըն­թա­ցը կի­րա­կա­նաց­վի սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գե­րով՝ ա­ռանց ընդ­հա­տում­նե­րի: Վաղն ա­ռա­ջին դա­սե­րը կն­վիր­վեն ստեղծ­ված պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կին և անվ­տան­գու­թյա­նը, այդ թվում՝ տե­ղե­կատ­վա­կան:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 16456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ